ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի պաշտոնակցին երախտագիտություն է հայտնել Բաքվի ագրեսիայի առնչությամբ Փարիզի դիրքորոշման համար
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր:
«Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջաի միջև սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:
Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոննային սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջնական ագրեսիայի հետևանքների վերացման առնչությամբ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար: Միաժամանակ բարձր է գնահատվել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը:
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի:
- ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի
նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
- Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ
Հակոբյան
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութում և Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են
ստորագրել
- Նման հանդիպման մասին տեղեկատվություն այս պահին առկա չէ. ԱԳՆ-ն արձագանքել
է Ալիևի հայտարարությանը
- «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը կոչ է անում միջազգային հանրությանը
արժանի գնահատական տալ Ադրբեջանի սադրանքներին
- Քուրդ գրողի ֆիլմը Երևանում կմասնակցի «Ոսկե ծիրան» միջազգային
կինոփառատոնին
- Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին
- Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին
- Հորդանանի ԱԳՆ-ն հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին