Հայաստանում առևտրի ցուցանիշներն աճել են 14.5 տոկոսով

Armenpress 19:37, 11 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հունվարից սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում իրականացվել է 3 միլիարդ 18 միլիոն դրամի առևտուր. աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 14.5% է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից:

Մանրածախ առևտուրը կազմել է 1 միլիարդ 159 մլն դրամ աճը (2.1%), մեծածախը՝ 1 միլիարդ 743 մլն դրամ աճը (22.5%): 115 մլն դրամ էլ կազմել է ավտոմեքենաների առևտուրը, աճը՝ 47.8%:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am