Հայաստանի միջազգային պահուստներն աճել են 13,5 տոկոսով

Armenpress 20:18, 9 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հոկտեմբերի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմում են 3 միլիարդ 633 մլն ԱՄՆ դոլար, որից 3 միլիարդ 614 միլիոն ԱՄՆ դոլարն արտարժույթով է։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կենտրոնական բանկի (ԿԲ) հրապարակած տվյալներից։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանի միջազգային պահուստներն աճել են 432 մլն ԱՄՆ դոլարով կամ 13,5%-ով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am