Թուրք զինվորականները կշարունակեն ծառայություն իրականացնել Ադրբեջանում

Armenpress 17:29, 2 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային Մեծ ժողովը (ԹԱՄԺ) ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված և խորհրդարան ուղարկված օրինագիծը, որը վերաբերում է 2020թ. նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի հիման վրա Ադրբեջանում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնում թուրք զինվորականների ծառայության ժամկետի երկարաձգմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է tbmm.gov.tr կայքը:

Նշվում է, որ Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի (TSK) մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծը ուժի մեջ կմտնի 2022 թվականի նոյեմբերի 17-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am