Մխիթար Հայրապետյանը սփյուռքի ներուժը բացահայտելու արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտություն է տեսնում

Armenpress 15:53, 31 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը պետք է տեսլական ձևավորի՝ սփյուռքի ներուժը բացահայտելու և այն  մաքսիմալ արդյունավետ օգտագործելու համար: Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Իմաստ չկա մտածելու, որ օրերից մի օր մենք կկարողանանք քարտեզագրել սփյուռքի ներուժի 100 տոկոսը: Սակայն ունենք հստակ խնդիր՝ բացահայտել ներուժն այնքան, որքան հնարավոր է: Ցավոք, մենք դեռ ներուժը բացահայտելու փուլում ենք»,- նշեց Հայրապետյանը: 

Տեսնելով մերօրյա մարտահրավերները, շատ սփյուռքահայեր ձգտում են հասնել կառավարություն, լոկալ տնտեսական, գիտական, տեխնոլոգիական կառույցներ, իրենց լուծումներն առաջարկելու համար: Նրա համոզմամբ՝ խնդրի այս լուծումը ինստիտուցիոնալ չէ: 

«Ինստիտուցիոնալ մոտեցումը վերաբերվում է պետական ռազմավարություններին: Պետությունն օր առաջ պետք է իմանա այն հստակ տեսլականը, թե ինչպես բացահայտել սփյուռքի ներուժը և ինչպես աշխատել այն մաքսիմալ արդյունավետ օգտագործելու համար»,- ասաց Հայրապետյանը: 

Կարինե Տերտերյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am