Իրանում բռնել են Շիրազի դամբարանում իրականացված ահաբեկչության երկրորդ մասնակցին

Armenpress 13:03, 31 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի անվտանգության ուժերը բռնել են Շիրազ քաղաքի Շահ-Չերահ դամբարանի վրա զինված հարձակման երկրորդ մասնակցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության ղեկավար Էսմայիլ Խաթիբը:

«Երկրորդ անձը, որը մասնակցել Է զինված հարձակմանը Շիրազում, ձերբակալվել է իմամ Զամանի զինվորների ստորաբաժանման խմբի կողմից»,-Tasnim գործակալությունը մեջբերում է Խաթիբի խոսքը:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան իրանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ երեք անհայտ անձինք հրաձգություն են սկսել Շիրազ քաղաքի Շահ-Չերահ դամբարանի տարածքում, որը գտնվում Է Իրանի հարավում:

Tasnim գործակալությունը հաղորդել Է, որ գործել Է միայն մեկ հարձակվող, սակայն, ինչպես նշել Է Իրանի պետական հեռուստաալիքը, եղել Է նաեւ երկրորդ ահաբեկիչը, որը գտնվել Է դամբարանից ոչ հեռու: Ահաբեկչական հարձակման հետեւանքով, ԶԼՄ-ների տվյալներով, 13 մարդ զոհել, եւս 45-ը վերքեր են ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am