Ադրբեջանի նախագահը մեկնել է Վրաստան

Armenpress 12:16, 24 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այցի ընթացքում նախատեսվում է  Ադրբեջանի նախագահի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Իլհամ Ալիևը և Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպման ավարտից հետո հանդես են գալու համատեղ մամուլի ասուլիսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am