ՊՆ-ն հերքում է ականի պայթյունից հայ զինծառայողների զոհվելու և վիրավորելու մասին ադրբեջանական տեղեկատվությունը

Armenpress 17:28, 14 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում, տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկությունը, թե ականի պայթյունից հայ զինծառայողներ են զոհվել և վիրավորել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց.  «Ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր ականի պայթյունի հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողներ են զոհվել և վիրավորել, չի համապատասխանում իրականությանը»:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե իբր «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի՝ ականի վրա պայթելու հետևանքով զոհվել և վիրավորվել են հայ զինծառայողներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am