ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ

Armenpress 17:10, 14 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը շնորհավորել է ԲԴԽ նախագահին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները կշարունակվեն սկզբունքային ուղեգծով:

Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առանձնահատուկ ընդգծել, որ Հանրապետության նախագահի կողմից հետևողական ուշադրությունը դատական համակարգում կատարվող բարեփոխումներին շատ պարտավորեցնող է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգի գործունեությանը և իրականացվող բարեփոխումների ներկայիս փուլին:  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am