Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը

Armenpress 09:53, 14 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է  կատարել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան: ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել Հայաստանի խնդրանքին արձագանքելու համար: ԵՄ դիտորդների տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների կայունացմանը»-ասված է գրառման մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am