Իրանը խոշոր զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ

Armenpress 16:59, 13 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է առաջիկա օրերին երկրի հյուսիսում զորքերի խոշոր զորավարժությունների մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասն հայտնում է իրանական Mehrnews կայքը:

«Առաջիկա օրերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի՝ «Էգտեդար/Ուժ» (Eghtedar/Power) զանգվածային զորավարժությունները կանցկացվեն երկրի հյուսիսային սահմաններում՝ Արազի շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային «Աշուրա» ռազմակայանում»,-հայտնել է Մոհամմադ Փաքփուրը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ խոշոր զորավարժությունների անցկացումը համահունչ  է առաքելության իրականացմանը տարեկան պլանին, որի նպատակն է բարձրացնել ԻՀՊԿ ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am