Ռոզա Լինը երկրպագուներին է ներկայացրել եվրատեսիլյան Snap երգի նոր տեսահոլովակը

Armenpress 13:08, 8 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը, որի Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենաշատ լսված հինգ երգերից մեկն է դարձել, երկրպագուների դատին է հանձնել սիրված ստեղծագործության նոր տեսահոլովակը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակն արդեն համացանցում է:

Երգչուհին վերջերս հայտնել էր, որ 2023-ին  ելույթ է ունենալու հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում, ինչի առթիվ երջանիկ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am