Արցախի նախագահն ընդունել է «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի փորձագետներին

Armenpress 12:42, 7 Հոկտեմբեր, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի փորձագետներ Լարիսա Ալավերդյանին, Թաթուլ Մանասերյանին և Ալեքսանդր Մանասյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց դիմակայելուն ուղղված քայլերը։

Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է «Արարատյան ալյանս» - ի գործունեությունը և փորձագիտական խորքային ուսումնասիրությունները՝ նշելով, որ ողջունում է համազգային համախմբմանն ուղղված և արցախանպաստ ցանկացած նախաձեռնություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am