Լիբանանը խստորեն դատապարտել է տեսանյութերում հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանցիների գործողությունները

Armenpress 22:35, 6 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանը խոստորեն դատապարտում է հրապարակված տեսանյութերում հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանական զինվորականների գործողությունները, որոնք Ժնևի 1949 թվականի բանաձևի կոպտագույն խախտումներ են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Լիբանանի ԱԳՆ հայտարարությունում։

«Ողջունում ենք Ադրբեջանի դատախազության որոշումը տեսագրության առթիվ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Լիբանանը վերահաստատում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր պահանջը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, մասնավորապես Լիբանանի քաղաքացի, ազգությամբ հայ Վիգեն Էօչեկեանին», - նշում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am