ՀՀ չորրորդ նախագահը միջազգային հանրությանը և կառույցներին կոչ է արել հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործություններին

Armenpress 16:21, 3 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Արմեն Սարգսյանն Ադրբեջանի՝ գերության մեջ հայտնված հայ զինծառայողների նկատմամբ կատարած վայրագությունները հանցագործություն է համարում:

«Ադրբեջանի ԶՈՒ կողմից շարունակվող վայրագությունները գերության մեջ հայտնված հայ զինծառայողների նկատմամբ պատերազմական հանցագործություն են:

Միջազգային հանրությունը և կառույցները պետք է հստակ և հասցեական արձագանքեն այդ հանցագործություններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am