ԼՂ հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը. Լավրով

Armenpress 11:30, 30 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդներին օգտագործելու հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Հիմա քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման բարենպաստ պայմաններ ստեղծելուն նպաստելու համար: Մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիան և ընդհանուր առմամբ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, ներառյալ՝ համապատասխան պայմանագրի կնքումը»,- ասել է Լավրովը:

Լավրովը նաև ընդգծել է Անկախ պետությունների համագործակցության աջակցության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am