Սա նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ ահաբեկչության տեսակ է. ԱԳ փոխնախարարը՝ ադրբեջանական ագրեսիայի մասին

Armenpress 19:53, 29 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի՝ սեպտեմբերի 13-ին սկսած ագրեսիան նաև ահաբեկչության տեսակ է՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:

«Սա նաև ահաբեկչության տեսակ է՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ: Կցանկանայի, որ մայրաքաղաքներում նաև այս տեսանկյունից ներկայացվեր տեղեկատվությունը»,-ասաց նա՝ դիմելով դիվանագետներին:

Դիվանագետներին ներկայացվեցին նաև ադրբեջանական ուժերի վայրագությունները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am