Հիվանդացությունը եւ մահացությունը COVID-19-ից շաբաթվա ընթացքում անկում Է գրանցել աշխարհի բոլոր տարածաշրջաններում

Armenpress 14:26, 29 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում 11 տոկոսով անկում Է գրանցել, մահացությունը՝ 18 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 19-ից մինչեւ 25-ն ընկած ժամանակաշրջանում կորոնավիրուսով հիվանդացությունն նվազել Է աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Ախտահարումների թվի ամենամեծ նվազումը դիտվել Է Աֆրիկայում (33 տոկոսով) եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի տարածաշրջանում (19 տոկոսով): Ընդամենը շաբաթվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման շուրջ 3 մլն նոր դեպք:

Կորոնավիրուսից մահերի թվաքանակը նույնպես նվազել Է բոլոր տարածաշրջաններում: Մահվան դեպքերի թիվն ամենից շատ նվազել Է Աֆրիկայում (34 տոկոսով), Եվրոպայում եւ Արեւելյան Միջերկրականում (երկու տարածաշրջաններում 26 տոկոսով): Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում շաբաթվա ընթացքում գրանցվել Է COVID-19-ով պայմանավորված 8,9 հազար մահվան դեպք: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 616 մլն դեպք եւ հիվանդության հետեւանքներից 6,5 մլն մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am