Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է, հայկական կողմն ունի 3 զոհ. ՀՀ ՊՆ

Armenpress 22:14, 28 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ի դրությամբ հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով  հայկական կողմն ունի 3 զոհ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am