ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ին զենք գնելու հարցում օգնող երկրների նկատմամբ

Armenpress 21:41, 28 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգը Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին զենք և տեխնիկա գնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է շարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և հետևել արտահանման գործընթացին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am