Եվրահանձնաժողովն առաջարկել է արգելել ԵՄ քաղաքացիներին բարձր պաշտոններ զբաղեցնել ՌԴ պետական ընկերություններում

Armenpress 19:55, 28 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում առաջարկում է արգելել ԵՄ քաղաքացիներին բարձր պաշտոններ զբաղեցնել ռուսական պետական ընկերություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությանը:

«Մենք նաև առաջարկում ենք արգելել որոշակի ծառայությունների մատուցումը Ռուսաստանին, արգելել ԵՄ քաղաքացիներին պաշտոններ զբաղեցնել ռուսական պետական ընկերությունների ղեկավար մարմիններում», - ասել է նա։

Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ «Ռուսաստանը չպետք է օգուտ քաղի Եվրամիության գիտելիքներից ու փորձից»։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am