ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն ազատվել է պաշտոնից

Armenpress 20:07, 27 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են  ՀՀ գլխավոր դատախազությունից:

Աննա Վարդապետյանը հրամանը ստորագրել է սեպտեմբերի 27-ին։ Հայկ Ասլանյանը պաշտոնից կազատվի սեպտեմբերի 28–ից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնից ազատվել են տեղակալներ՝ Վահե Հարությունյանն ու Արմեն Աֆանդյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am