Ֆիլիպինների նախագահը հայտնել Է ռուսական վառելիքի գնումների շուրջ բանակցությունների մասին

Armenpress 13:58, 27 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինները Ռուսաստանի հետ բանակցություններ Է վարում ռուսական վառելիքի հնարավոր ձեռքբերման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Bloomberg TV-ին հայտնել Է Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերը:

Նրա խոսքով՝ Ֆիլիպինները բանակցություններ Է վարում որքան կարելի Է ավելի մեծ թվով մատակարարների հետ եւ մոտ Է համաձայնագրերի ձեռքբերմանը: Խոսելով Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ շփումների մասին՝ նա նշել Է, որ, նկատի ունենալով նման համաձայնագիր կնքելու քաղաքական տեսակետը, «դե իհարկե, փոքր-ինչ բարդ Է», բայց Ֆիլիպինները, ամենից առաջ, ելնելու Է իր ազգային շահերից», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am