Ճամբարակ համայնքի ՏԻՄ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 9,21 տոկոսը

Armenpress 14:14, 25 Սեպտեմբեր, 2022

ԳԱՎԱՌ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ի վաղ առավոտվանից ընթանում են համայնքի ավագանու ընտրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովից, ընտրատարածքի 19 տեղամասերում ժամը 11-ի դրությամբ քվեարկել են 997 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 9,21 տոկոսը:

Ընտրությունների ընթացքում առայժմ խախտումներ կամ միջադեպեր չեն արձանագրվել:   Միակ քվեարկվող քաղաքական ուժը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է, որի ավագանու ցուցակը գլխավորում է Ճամբարակ խոշորացված համայնքի գործող  ղեկավար Վազգեն Ադամյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am