Արցախի նախագահն ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամների հետ քննարկել է արտաքին ու ներքին մարտահրավերները

Armenpress 18:12, 23 Սեպտեմբեր, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում սեպտեմբերի 23-ին ընդունել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և դրանց՝ Արցախի վրա ունենալիք ազդեցության ռիսկերը, անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական  մարտահրավերներն ու հաղթահարմանն ուղղված քայլերը։

«Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, հատուկ անդրադարձ է եղել մայր Հայրենիքի շուրջ  ստեղծված անվտանգային իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am