Հրայր Մկոյանը Ուկրաինային հավաքականը բարձրակարգ թիմ է համարում

Armenpress 18:25, 23 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հրայր Մկոյանի կարծիքով, թեպետ Ուկրաինային ազգային ընտրանին բարձրակարգ թիմ է, սակայն նրանց հաղթելը անհնարին չէ:

«Մենք գիտենք, որ Ուկրաինան և Իռլանդիան բարձրակարգ թիմեր են: Առաջադրանք ունենք մարզչի կողմից, իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա բոլորս լավ տրամադրվածությամբ ենք դուրս գալու խաղադաշտ: Հնարավոր է հաղթել Ուկրաինային»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Մկոյանը:

Վերջինս, վերհիշելով Ուկրաինայի հետ նախորդ հանդիպումը, որտեղ Հայաստանի ազգային ընտրանին պարտվել էր, շեշտել է, որ հանդիպումը հաջող էր հայկական թիմի համար:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի շրջանակներում սեպտեմբերի 24-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում կընդունի Ուկրաինային ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am