ԱՄՆ-ն հայտնել է Վենեսուելային 376 մլն դոլարի մարդասիրական նոր օգնության մասին

Armenpress 20:39, 22 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտ 376 մլն դոլարի նոր մարդասիրական օգնություն կտրամադրի Վենեսուելային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ օգնությունը կտրամադրվի վենեսուելացի փախստականներին և միգրանտներին, նրանց ընդունող համայնքներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am