Երեք նախկին նախագահները հանդիպում են Վեհափառի հետ

Armenpress 19:50, 22 Սեպտեմբեր, 2022

 ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին, երկրորդ և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հանդիպում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

«Արմենպրես»-ը այս մասին տեղեկացել է իր աղբյուրներից:

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ, ով ասաց, որ այս պահին չի մեկնաբանում նման տեղեկությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am