Մոսկվա-Երևան առաջիկա օրերի ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են

Armenpress 17:05, 21 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա օրերի Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ aviasales.ru կայքէջից:

Եթե սեպտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի գինը կազմում էր միջինը 80 հազար դրամ, ապա առաջիկա օրերին տոմսերը գրեթե սպառվել են, իսկ առկա տոմսերի արժեքը սկսվում է 800 հազար դրամից:

Ռուսական լրատվամիջոցները ստեղծված իրավիճակը պայմանավորում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք անցկացնելու հայտարարության հետ:

Նույն իրադրությունն է նաև այն երկրների հետ, որտեղ մուտքի արտոնագիր չի պահանջվում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am