Բլինկենը և Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում լարված իրավիճակը

Armenpress 19:50, 20 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում բանակցություններ են վարել՝ քննարկելով լարվածությունը Հարավային Կովկասում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

Բլինկենը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հեշտացնելու և հակամարտության՝ երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am