Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Հայաստան գալու մասին

Armenpress 15:31, 16 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեսանյութ է հրապարակել է ՀԱՊԿ «Տելեգրամ»-ի ալիքը:

«Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք»,-նշել է գեներալ Սիդորովը:

Սերգեյ Կոպիրկինը իր հերթին ասել է, որ Սիդորովը շատ կարևոր առաքելությամբ է Հայաստան ժամանել, որին այստեղ սպասում են:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն, 2022-ի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ դիտորդական առաքելության առաջատար խումբը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am