Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

Armenpress 19:18, 13 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:

Նշվում է, որ Ֆիլիպ Ռիքերի այցի նպատակն է քննարկել ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին:

Ավելի վաղ,Ֆիլիպ Ռիքերը Երևանում էր, նա հանդիպել էր ՀՀ պաշտոնատար անձանց հետ և քննարկել ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am