ՊՆ-ն հակառակորդի նահանջի կադրեր է հրապարակել

Armenpress 10:28, 13 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է  հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում  հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am