Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ․ ՊՆ

Armenpress 04:18, 13 Սեպտեմբեր, 2022

 ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, ժամը 04.00-ի դրությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտատարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ:

«Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ: Դիրքային մարտերը շարունակվում են»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ ԶՈւ-երը համարժեք պատասխան են հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am