Արամ Ա կաթողիկոսը ՀՀ դեսպան Աթաբեկյանի հետ քննարկել են Հայաստանի և Լիբանանի ներկայիս կացությանն առնչվող հարցեր

Armenpress 21:59, 7 Սեպտեմբեր, 2022

ԱՆԹԻԼԻԱՍ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լիբանանի ներկայիս կացությանն առնչվող հարցեր։ Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Երեքշաբթի, 6 Սեպտեմբեր 2022-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեանի:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ արծարծելու Հայաստանի ու Լիբանանի այժմու կացութեան առնչուած հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am