Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

Armenpress 18:54, 31 Օգոստոս, 2022

ԲՐՅՈՒՍԵԼ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այն տևել է մոտ չորս ժամ՝ փակ դռների հետևում։ Բանակցությունների արդյունքների մասին դեռևս մանրամասներ հայտնի չեն։

Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am