ՌԴ քննչական կոմիտեն չի բացառում, որ Դարյա Դուգինայի սպանությանը մասնակից կարող են լինել այլ անձինք ևս

Armenpress 20:18, 23 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության քննիչները չեն բացառում, որ լրագրող Դարյա Դուգինայի սպանությանը կարող են մասնակից լինել այլ անձինք, բացի ուկրաինուհի Նատալյա Վովկից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն:

«Հետաքննությունը նախատեսում է Նատալյա Վովկի նկատմամբ հետախուզում հայտարարել։ Պարզվում են նշված հանցագործության կատարմանը մասնակից այլ անձինք»,- տեղեկացրել են ՌԴ քննչական կոմիտեից:

ՌԴ քննչական կոմիտեն հաստատել է, որ այդ հանցագործության կատարմանը մասնակից է եղել ուկրաինուհի Նատալյա Վովկը, ով Դուգինային հետևելու համար բնակարան է վարձակալել այն տանը, որտեղ ապրել է սպանվածը:

«Այդ բնակարանում կատարվում է խուզարկություն ՝ հետաքննության համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելու նպատակով։ Նաև հայտնաբերվել է ավտոտնակը, որը վարձակալել է Վովկը, այնտեղ նույնպես խուզարկություն է կատարվում», - հայտնել են ՌԴ ՔԿ-ից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am