Երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 13 տոկոսով

Armenpress 18:40, 22 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն, 2022 թ. երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է ավելի քան 414 մլրդ ՀՀ դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

«2022 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 1 տրլն 898 մլրդ 759.5 մլն ՀՀ դրամ՝ նախորդ եռամսյակի 1 տրլն 484 մլրդ 608 մլն ՀՀ դրամի փոխարեն: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ-ն ավելացել է 13%-ով: Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 8.7%-ով: 2022 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 641 հազար 105 ՀՀ դրամ, իսկ նախորդ եռամսյակում՝ 501 հազար 303 ՀՀ դրամ», - նշվում է մամուլի հաղորդագրությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am