Էրդողանը Զելենսկիին առաջարկել է կազմակերպել հանդիպում Պուտինի հետ

Armenpress 20:05, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լվովում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է  Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն անցկացնել Թուրքիայում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Լվովի բանակցությունների հիմնական թեման եղել է հակամարտությունը, որը շարունակվում է փետրվարից։

«Պարոն Զելենսկու հետ քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները: Սոչի կատարած այցի ժամանակ ես պարոն Զելենսկիին հիշեցրի, որ մենք կարող ենք հանդիպում կազմակերպել Պուտինի հետ»,- Լվովից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am