Ֆուտբոլի մինչև 17 տարեկանների թիմը ընկերական խաղում զիջել է Մոլդովայի հավաքականին  

Armenpress 10:30, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը Մոլդովայում ընկերական հանդիպում անցկացրեց այդ երկրի մինչև 19 տարեկանների ընտրանու հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մեր երկրի հավաքականը մրցակցին զիջել է  0:2 հաշվով: Հայաստանի մինչև 17 տարեկանների թիմը հանդես է եկել հետևյալ կազմով` 1.Հայկ Ղազարյան, 4. Ալեքսանդր Պետրոսյան, 5. Պետիկ Մանուկյան, 6. Նարեկ Հովհաննիսյան, 9. Արթուր Ղարիբյան, 10. Դավիթ Ղիասյան, 13. Ստեփան Գիգոլյան, 15. Արթուր Մխիթարյան, 19. Համլետ Ալեքսանյան, 21. Վահե Շափաղաթյան, 23. Դավիթ Ղազարյան:

Հայաստանի և Մոլդովայի մինչև 17 տարեկանների հավաքականները ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն օգոստոսի 20-ին: 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am