Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Armenpress 21:59, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 14։35-ին տեղեկություն են ստացել, որ Այգեպար գյուղում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Քարի աղբյուր» կոչվող հանդամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել՝ 16:28-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքի մեկ տրակտոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am