Արոնյանը FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարի երրորդ տուրում զիջել է Կարլսենին  

Armenpress 09:54, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Արագ շախմատի 4 պարտիաներից հետո հայ գրոսմայստերը զիջել է 1,5:2,5 հաշվով:

Նախորդ երկու տուրերում Արոնյանը հաղթանակ էր տարել: Այժմ նա մրցաշարային աղյուսակում երրորդն է:

Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար ԱՄՆ դոլար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am