ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

Armenpress 12:21, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ:

«Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում կիրակի օրը տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

Այս դժվարին պահին մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հայ բարեկամներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է դեսպանության հաղորդագրությունում:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am