Սերենա Ուիլյամսը պարտություն է կրել Ցինցինատիի մրցաշարի մեկնարկում

Armenpress 09:49, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պարտություն է կրել Ցինցինատիի մրցաշարի մեկնարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի առաջին տուրում Սերենա Ուիլյամսի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Էմմա Ռադուկանուն էր: 1 ժամ 5 րոպե ձգված մրցախաղում Ռադուկանուն հաղթել է երկու սեթերից հետո` 6:4, 6:0 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am