Սերբիայի նախագահը Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին

Armenpress 13:03, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի և պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասվում է.

«Երևանում գտնվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ թույլ տվեք իմ խորին ցավակցությունը հայտնել Ձեզ և զոհվածների ընտանիքներին:

Խնդրում եմ անկեղծ ցավակցությունները փոխանցել նրանց, ովքեր դեռ փնտրում են իրենց սիրելիներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ և ամբողջական ապաքինում»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am