Երևանի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած

Armenpress 18:04, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևանի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 6 մարդ, 17 քաղաքացի անհետ կորած է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am