Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունը շուտափույթ ապաքինում է մաղթել «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով տուժածներին

Armenpress 17:45, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժած անմեղ զոհերի ընտանիքներին և մտերիմներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

«Դեսպանությունը նաև շուտափույթ ապաքինում է մաղթում օգոստոսի 14-ի ողբերգական դեպքի հետևանքով տուժածներին»,- ասվում է հայտարարության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am