Յուրի Վորոբյովը ցավակցել է Հակոբ Արշակյանին «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքների կապակցությամբ

Armenpress 16:30, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանին` «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, Յուրի Վորոբյովը զորակցություն է հայտնել զոհերի հարազատներին եւ բոլոր տուժածներին, մաղթել շուտափույթ ապաքինում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am