Արտակ Բեգլարյանը ցավակցել է «Սուրմալու»-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Armenpress 12:12, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել «Սուրմալու»-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին:

«Խորին ցավակցություններս ու զորակցությունս եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին, իսկ վիրավորներին՝ առողջություն ու արագ ապաքինում:

Թող Աստծո հովանու ներքո բոլոր անհետ կորածները ողջ-առողջ գտնվեն և հայ ազգը զերծ մնա նման ողբերգություններից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի պետական նախարարը:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Մահացել է 6 մարդ, 15 քաղաքացի անհետ կորած է: Ներկա պահին տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 21 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am