ԶԼՄ-ներին և քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց. ՀՀ ԱԱԾ

Armenpress 11:18, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԱԾ-ն միաժամանակ տեղեկացնում է, որ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգության իրավիճակը հանրապետությունում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am